Փետրվարի 10-ին Հայ առաքելական եկեղեցին մեկնարկում է Առաջավորաց պահքը: Այն սկսվում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ և տևում 5 օր։ Կոչվում է նաև փրկության պահք, քանզի խորհուրդը մարդկային հինգ զգայարանները սրբելն է։ Հաստատվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, այդ պատճառով էլ անվանվել է առաջավորաց՝ առաջին։ Առաջավորաց պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Սուրբ Սարգսի պահք, քանի որ հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգսի տոնը, բայց պահքը ոչ մի կապ չունի այդ տոնի հետ։ Սակայն պահքից դուրս գալու համար կարևոր է Սուրբ Սարգսի տոնին մասնակցել Սուրբ Պատարագին և հաղորդություն ստանալ։
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմից հայտնում են, որ այս տարի Առաջավորաց պահքի վերջին՝ հինգերորդ օրը համընկել է Տեառնընդառաջի տոնի հետ, ուստի պահքը կլինի 4-օրյա: Նաև Հովնան մարգարեի հիշատակության օրը, որը նշվում է պահքի վերջին օրը, այս տարի կնշվի հինգշաբթի՝ փետրվարի 13-ին:
Արևիկ Քոլունց
2-րդ կուրս