ԵՐԲ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԲԱՐՁՈՒՆՔԸ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԵՑ ՄԱՐԶՎՈՂՆԵՐԸ

ԵՐԲ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԲԱՐՁՈՒՆՔԸ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԵՑ ՄԱՐԶՎՈՂՆԵՐԸ

1721

«Կյանքը՝ սպորտի ռիթմով» նախագծի շրջանակններում վերսկսվել են անվճար բացօթյա մարզումները, որին սպորտասերները մասնակցում են առանց տարիքային սահմանափակման։ Շուրջ 5 տարի տևող մարզումներն անցկացնում են 4-ից 5 ֆիտնես մարզիչներ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում։

«Մարզումները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ՝ մեկ ժամ տևողությամբ։ Ամեն մարզմանը ներկա են լինում մոտ 80-ից 100 մարզասերներ։ Սկզբում նրանց բաժանում ենք երկու խմբի՝ մի կողմում նիհարել ցանկացողները, իսկ մյուսում՝ գիրացողները։ Նրանց հետ աշխատում են տարբեր մասնագետներ։ Լինում են դեպքեր, որ մասնակիցները իրենց հետ են բերում նաև երեխաներին։ Այդ ժամանակ այլ մարզիչներ կազմում են հատուկ երեխաների խումբ և զբաղվում մանկական ֆիզկուլտուրայով»,- մեզ հետ զրույցում ասաց ֆիտնես մարզիչ Մարինե Կարապետյանը։

Մասնակիցներից շատերը արդեն երկար ժամանակ է, ինչ հաճախում են մարզումներին։ 65-ամյա տիկին Սուսաննայի փայլող աչքերը, թեթև շարժումները, ասում են, որ սպորտում տարիքը կապ չունի, կարևորը ցանկությունն է։

«Ես շուրջ 3 տարի է գալիս եմ բացօթյա մարզումներին։ Ամեն շաբաթ անհամբերությամբ եմ սպասում։ Փոփոխություն եմ զգում հիմնականում առողջությանս մեջ. շփվելով երիտասարդների հետ, կարծես ել էլ ակամա երիտասարդանում եմ»,- ժպիտը դեմքին ասում է տիկին Սուսաննան։

Նախագծի հիմնադիր Հովհաննես Ավագյանն ասում է, որ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը և դա էլ իր հերթին նպաստում է Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը։ Այն հնարավորություն է տալիս առողջ մարմնում ունենալ առողջ հոգի։ Նշենք, որ բացօթյա մարզումները սկսվել են 2013 թվականից Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։

 

Աննա Բզնունի

3-րդ կուրս

 

Կիսվել