ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

25212

Այսօր գրեթե ամբողջ աշխարհը ջրի սակավության խնդիր ունի: Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները, ինչը հանգեցնում է նրան, որ ապագայում  խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Հայկական լեռնաշխարհում գտնվող Սեւանա լիճը հայտնի է իր քաղցրահամ ջրերով, բայց այն հիմնախնդիրները, որոնք հանգիստ չեն տալիս լճին,   մեծ վտանգի տակ են դնում վերջինիս գոյությունը: Լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր,  ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ 20.2 մ-ով: Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում:

 Ջրի մակարդակի իջեցումր նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան  հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաեւ այս շերտի գործառույթները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ: Վերջին 10 տարվա ընթացքում Սեւանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցացիա» ՀԿ-Ի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով՝ Սեւանա լճի այսօրվա վիճակը պատահականություն չէ. «Ես դա ընկալում եմ որպես լճի ճիչ, օգնության կարիքի ճիչ: Ջրի մեջ, որտեղ ակտիվ ծաղկում կա, այնտեղ նաեւ թունավոր նյութեր կան: Եթե այսպես շարունակենք վերաբերվել՝ լճի փոխարեն ճահիճ կունենանք: Կապույտ, կանաչ ջրիմուռներով ծաղկումը ցուցանիշ է, որ լիճն ակտիվ կերպով գնում է ճահճացման»:

Այդ ջրիմուռները վնասում են ոչ միայն լճին, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Կապտականաչները կարող են արտադրել տոքսիններ, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա: Նեյրոոտոքինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները՝ լյարդը, ու դերմատոքսինները ՝մաշկը եվ լորձաթաղանթները: Սրանք կարող  են դառնալ ավելի ծանր հիվանդությունների պատճառ, առաջացնում են կաթված եւ խթանում ուռուցքի զարգացմանը:

Սեւանա լճում փոխվել է ջրի որակը: Այս փոփոխության պատճառ է դարձել կենցաղային և արտադրական թափոնները, գյուղատնտեսական գործոնեությունը: Նախկինում ափերի շրջակայքից չմաքրված աղբը հայտնվել է ջրում: Լճի տարածքում բացակայում են կառաարվող կենտրոնացած աղբավայրերը: Դրա հետեւանքով  առաջացել են աղբի կուտակման բազմաթիվ վայրեր: Մարդիկ աղբը թափում են գետերի ու առուների հուների մեջ: Հաճախակի են նաեւ ուղղակի արտանետումները լճի մեջ: Գաղտնիք չէ, որ ՍԵանա լիճ կեղտաջրեր լցվում են բոլոր ավազաններից, որոնք ոչ պակաս վտանք են ներկայացբում լճի համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ մշակել է ծրագիր՝ Սեւանա լճում կեղտաջրերի մաքրման համակարգերի համար:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ԱԺ տարածքային, կառավարման տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանությանհարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանականլսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար ԷրիկԳրիգորյանը: «Պետք է սահմանափակել այդ կեղտաջրերի մուտքը Սեւանա լիճ: Առաջին քայլըբնակավայրերից կենտրոնացված կեղտաջրերի մաքրման կայանների վրա կենսաբանական մաքրմանլրացուցիչ կարողությունների հիմնումն է: Երկրորդը`ափամերձ տարածքներում գործող կենտրոններին լոկալ մաքրման կայանների տեղադրման պահանջնէ: Մենք դա արդեն նախաձեռնել ենք. կա տեղական կազմակերպություն, որ պատրաստ է այդ պահանջակըբավարարել»:


Հանքաարդյունաբերություն

Սոտքի ոսկու հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվումէ Սեւանա լճի ավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ քամին փոշին, որն իրմեջ պարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ:Սոտքի հանքավայրում Ոսկու որոնումները իջնում են ներքեւ՝ ավելի մոտենալով Սեւանա լճինեւ մեծացնելով, լճի, հողերի, Սեւանա լիճ թափվող գետերի աղտոտման հավանականությունը:«GeoProMining Gold» ընկերությունը, որը ցանկանում է մեծ ծավալներով հանքաքար տեղափոխելգործարան, որոշում է կայացրել տեղադրել մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքը եւ իրենոչ պետքական թափոնները  թողնել հանքավայրում:Այս ամբողջ թափոնները կուտակվում են Սեւանա լճում եւ նրան պատում խիստ վտանգավոր նյութերով:Այս տեսակավորման եւ ջարդման նախագիծը խախտում է «Սեւանա լճի մասին» օրենքը(հոդված10.1)`«կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանալճի Էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեղող  ցանկացած տեսակի գործողություն»: Նախագծում նշվածէ, որ հանքաքարերի արդյունահանման ընթացքւմ առաջացած լցակույտերը պետք է օգտագործվենճանապարհների խճապատման համար, սակայն դրանք լցվում են ճանապարհներին եւ ամբողջ վնասակարնյութերը տանում են Սեւանա լիճ:

Ամուլսար

Չնայած հանքային ջրերի աղբյուրնեի՝ երեք պաշտպանական գոտիներում արգելված է որեւէ տնտեսական գործունեություն ծավալել, բայց հանքը շահագործող ընկերությունը՝ «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայտարարել է հանքի շահագործումը սկսելու մասին որոշում: Ընկերությունը, չունենալով ոչ  մի փորձ հանքարդյունաբերության ոլորտում, փորձեր է շահագործել հանքավայրեր Թուրքիայում, Կոսովոյում եւ Վրաստանում, սակայն գործունեությունն ակտիվ փուլ չի տեղափոխվել: Այս ամենից հետո այս ընկերությանը հաջողվում է ՀՀ կառավարությունից ստանալ Ամուլսարի շահագործման բոլոր իրավասոությունները եւ անարգել կատարել շահագործում: Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեղցությունների գնահատականները Լիդիան Արմենիա ընկերությունը ներկայացրել է Հայաստանի Էներգետիկ Ենթակառուցվածքների, բնական պաշարների եւ բնապահպանության նախարարություններին: Վերջիններս էլ տվել են բոլոր տեսակի արտոնագրերը  եւ թույլտվությունները՝ առանց սեփական փորձաքննությունները կատարելու: Գաղտնիք չէ, որ հանքը մեծ վնաս է հասցնում հանքային ջրերի աղբյուրներին եւ Սեւանա լճի ավազանին:

Ամուլսարի շահագործումր չպետք է վնասի Սեւանին ու Ջերմուկին: Այս մասին վերջերս լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Վեոլիա ջրի հետ քննարկել ենք այն, ինչ նախկինում: Ես ասել եմ, որ մեր վերջական պայմանավորվածությունը պետք է հիմնված լինի փաստերի վրա, եւ հունիսի վերջին, հուլիսի սկզբին, երբ որ Ջերմուկում էի, առաջարկեցի, համագործակցենք, ընդհանուր եզրակացության գալ, բայց ցավոք նրանք մերժեցին: Հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Մեզ պետք է միջազգային կազմակերպության եզրակացություն: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ երկու հարցերին պետք է կոնկրետ պատասխախաններ ստանանք: Ինչքանո՞վ  է նախագիծն  անվտանգ Սեւանի համար եւ ինչքանո՞վ է անվտանգ Ջերմուկի ջրերի համար: Այս պահին մենք ո´չ դրական, ո´չ բացասական՝ չեզոք պատասխան չունենք,  եւ ես կարծում եմ, որ մենք պետք է համաձայնենք, որ Ամուլսարի շահագործելու հարցը, արդեն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ մեծ ծավալի ներդրումները, հնարավորություն կտան, որ շահագործվի հանքը: Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեղցությունների գնահատականները «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է Հայաստանի Էներգետիկ Ենթակառուցվածքների, բնական պաշարների եւ բնապահպանության նախարարություններին: Վերջիններս էլ տվել են բոլոր տեսակի արտոնագրերը  եւ թույլտվությունները՝ առանց սեփական փորձաքննությունները կատարելու: Եթե պարզվի, որ Սեւանի համար կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք:

Ձկնաբուծություն, ձկնագողություն

Լճի մակարդակի իջեցումից հետո այն վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը, պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադարձավ կենդանական և բուսական աշխարհի վրա: Իշխանի որոշ տեսակների վերացումը պայմանավորված է ջրի մակարդակի իջեցմամբ: Այդ ձկնատեսակները ձվադրում են միայն ափամերձ տարածքներում և ջրի նվազման հետևանքով դրանք ոչնչացվել են: Մյուս ենթատեսակներն էլ ձվադրում են հիմնականում գետերում, որտեղ ձուկ որսալը շատ ավելի հեշտ է:Սեւանում բնակվող իշխաննի 4 ցեղատեսակներից 2-ը՝ ձմեռայինբաշտակը եւ բոջակը, անվերադարձ կորել են համաշխարհային կենսաբազմազանության համար,իսկ գեղարքունին եւ ամառային  բախտակը մնացելեն ՝ ի հաշիվ արհեստական վերարտադրության:2018թ-ին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանա լիճ թափվող գետեր բաց է թողել 90 000 հատ մանրաձուկ: Մոտ 20.000-ը բաց է թողնվել Սևանի ավազանին պատկանող Կարճաղբյուր գետի ստորին հոսանքում, իսկ շուրջ 40.000-ը՝ Մասրիկ գետի ստորին հոսանքում: 
Խեցգետինները ներմուծվել են 1980 թ.-ին եւ սկսել են արագ բազմանալ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խեցգետինընույնպես այսօր գերորսի պատճառով ոչնչացման վտանգի տակ են:

Արմինե Զաքարյան

3-րդ կուրս

Կիսվել