Աննա Միսակյանը, ով Արի տուն ծրագրի մասնակից է, ծնվել և մեծացել է Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում: Հայասատանով հետաքրքրվել է ամենուր. գրքեր է կարդացել, նայել համացանցում, հարցրել ծնողներից: Ասում է, որ հայ է ու իրեն պարտավորված է համարում իմանալ ամեն ինչ իր հայրենիքի մասին: Վաղուց էր ուզում Հայաստան գալ: Նրա մեծագույն երազանքներից մեկն էր ալցելել իր պապերի երկիր, ծանոթանալ մշակույթին, իմանալ այն ամենը, ինչ հնարավոր է, հարստացնել գիտելիքների պաշարը Հայաստանի մասին:
«Այս տարի առաջին անգամ եկա Հայաստան: Երբ Արդեն Հայաստանում էի ինքս ինձ ասացի`վերջ, ես վերջապես Հայաստանում եմ: Այդ պահին աննկարագրելի զգացումներ ունեի, գիտակցում էի, որ սա է իմ հարազատ երկիրը, իմ սրբավայրը» – ասում է Աննան:
Աստրախանում հաճախում է հայկական դպրոց: Հայաստան այցի ժամանակ ամենից շատ հավանել է Գեղարդավանքը, շրջել է եկեղեցում ու փորձել ամենայն մանրամասնությամբ բոլոր վայրերը պահել իր հուշերում:
«Շատ եմ ուզում ապրել Հայաստանում: Իմ հայրենիքը Հայաստանն է: Ճիշտ է, ծնվել եմ Ռուսաստանում, բայց այն ամենևին էլ իմ հայրենիքը չեմ համարում: Ես հայ եմ, պիտի ապրեմ Հայաստանում և մի օր անպայման կվեռադառնամ»-իր խոսքը եզրապակեց Աննան:
Անի Հարությունյան
2-րդ կուրս