ՎԱՐՊԵՏԱՑ ՓՈՂՈՑԻ ԱՎԵՏԻՔՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ

ՎԱՐՊԵՏԱՑ ՓՈՂՈՑԻ ԱՎԵՏԻՔՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ

3435

Վարպետների քաղաք Գյումրիում վարպետի պակաս երբեք չի եղել: Գյումրցիներն անգամ նրանց նվիրված «Վարպետաց փողոց» ունեն, որտեղ էլ հենց տեղակայված է անվանի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:

Բանաստեղծի հայրական տունը, որտեղ ծնվել ու ուսում է ստացել, թանգարան է դարձել նրա 100-ամյակի օրը: Բազմաթիվ ավերվածությունների ենթարկվելուց հետո հուշատունը վերականգնվել է հին ոճով՝ հարազատների օգնությամբ:

%d5%a2%d5%ac%d5%b0%d5%ac%d5%b0

19-րդ դարիվերջի ունևոր գյումրեցու կենցաղը ներկայացնող թանգարանում պահպանվել են բանաստեղծի կյանքի պատառիկները՝ ծնունդից մինչև մահ: Իսահակյանը լույս աշխարհ է եկել խոհանոցում: Գյումրվա ցուրտ եղանակային պայմաններում, տան առավել տաք անկյունը եղել է նոր հանգած թոնրի կողքին, որտեղ էլ առաջին անգամ լսվել է նորածին Ավետիքի ճիչը: Նրա մանկական հիշողությունները կապված են այս վայրի հետ: Ազատ ժամանակ հաճախ էր մայրիկին օգնում կերակուր պատրաստել բազմանդամ ընտանիքի համար: Սիրում էր հետևել՝ ինչպես է մայրը հաց թխում և անհամբերությամբ ուտում էր տաք-տաք լավաշը:
%d5%b8%d5%bd%d5%a4%d5%b2%d5%bd

Իսահակյանի ծնողների ննջասենյակում առանձնահատուկ շքեղությամբ պահպաննվել է մոր՝ Ալմաստի ձեռագործ անկողինը, հնաոճ կարպետներն ու գորգերը: Մահճակալի կողքին դրված է Իսահակյանի օրորոցը՝ զարդարված ասեղնագործ կտորով:

%d6%84%d5%a1%d5%a6%d5%b2%d6%81

 

Տան հյուրասենյակը այդ ժամանակին բնորոշ ունևոր կահ-կարասիով է ձևավորած: Սենյակի կենտրոնում պատից կախված է գունազարդ գորգը, որի վերին անկյունում Իսահակյանի հոր անվան առաջին տառերն է: Գորգի կենտրոնում կախված է Խրիմյան Հայրիկի լուսանկարը: Ավետիքի հայրը՝ Սահակ Իսահակյանը մեծ ուշադրություն էր դարձնում զավակների կրթվածությանը: Սենյակի վերջում՝ մինչև առաստաղը ձգվող ձեռագործ հաելին է, որը բարեկամնների նվերն է Իսահակյան ընտանիքին:

%d5%a2%d5%be%d5%a2%d5%a3%d5%a2%d5%b0

Սենյակի վերջում՝ աստիճաններով վերև, բանաստեղծի աշխատասենյակն է, որտեղ գտնվում են նրա աշխատանքները՝ նամակներ, գրություններ, լուսանկարներ և փաստաթղթեր:

Բանաստեղծի տուն-թանգարանը գտնվում է կանաչազարդ այգու վերջում, որտեղ պատանի Ավետիքը շատ էր սիրում ժամանակ անցկացնել ընկերների հետ:

 

Նարինե Թադևոսյան

2-րդ կուրս

Կիսվել