ԱՐԻ «ԳՐՔԱԽԱՌՆՎԵՆՔ» ԲՈՒԿԻՆԻՍՏՈՒՄ

ԱՐԻ «ԳՐՔԱԽԱՌՆՎԵՆՔ» ԲՈՒԿԻՆԻՍՏՈՒՄ

2134

Առաջին անգամ Հայաստանում կկայանա գրքի գիշեր`«արի գրքախառնվենք» խորագիրը կրող միջոցառումը:

Միջոցառման ժամանակ գրախանութի ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ, լինելու է գրքախաղ, թեյախմություն, գրքերի փոխանակություն, ինչպես նաև ընթերցողները հնարավորություն կունենան ձեռք բերել գրքեր հեղինակային ինքնագրերով:

Իրադարձությունը տեղի կունենա Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բուկինիստ» գրախանութում`նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ից մինչև 24:00: Միջոցառումը տեղի է ունենալու «Արևիկ» հրատարակչության և «Բուկինիստ»-ի համագործակցության շրջանակներում`մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին տեղեկացանք նոյեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին`մշակույթի նախարարի տեղակալ` Ներսես Տեր Վարդանյանը, «Բուկինիստ» ընկերության տնօրեն և գիրք տարածողների ասոցացիայի նախագահ`Խաչիկ Վարդանյանը, «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը, և Loft կենտրոնի տնօրեն`Արևիկ Համբարձումյանը:

Այս տարի լրանում է «Բուկինիստ»-ի 84  և «Արևիկ» հրատարակչության 30 ամյակը, որը ևս համագործակցության առիթներից է:

«Բուկինիստ» ընկերության տնօրեն և գիրք տարածողների ասոցացիայի նախագահ Խաչիկ Վարդանյանը նշեց, որ գրախանութում մեծ պահանջարկ վայելող գրքեր կան, նաև կան գրքեր, որոնք բնագրերից թարգմանվել են հայերեն`չունենալով անգամ ռուսերեն թարգմանություններ; Սա ուշագրավ է նրանով,որ Ռուսաստանում գրքերը թարգմանվում եմ երկու հարյուր միլիոն ընթերցողի համար,իսկ Հայաստանում 2 միլիոնի համար:

«Արևիկ» հրատարակչության տնօրենը ներկայացրեց իրենց նախորդ համագործակցության`«Դու բարեգործ ես» 100 ֆոնդի մեկամսյա հաշվետվությունը, ըստ որի քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին մեկ ամսվա ընթացքում փոխանցվել էր 100000 դրամից ավելի գումար:

Պրոյեկտը կրելու է շարունակական բնույթ. գնելով «դու բարեգործ ես» պիտակով գրքերը` կնվիրաբերես 100 դրամ,ասաց Սաբեթ Հովհաննիսյանը:

Բանախոսները հույս հայտնեցին, որ գրքի գիշերը շարունակական կլինի` դառնալով ամենամյա:

 

Բաղդասարյան Հելեն

Հովակիմյան Աննա

Հակոբյան Արմիկ

Հեռակա ուսուցման 3-րդ կուրս

 

Կիսվել