Եղանակային փոփոխմանը զուգահեռ, ջերմաստիճանի նվազեցման պատճառով դրսի ցուրտը դառնում է հարբուխի պատճառ՝ բերելով մարմնի և արտաքին աշխարհի ջերմաստիճանների տարբերության:
Ըստ հոգեբան Աննա Բադալյանի մինչև բուն հիվանդության առկայությունը ՝ զգացվում է ֆիզիկական ցավ, թուլություն, ախորժակի բացակայություն: Ամուր կամային բնավորություն ունեցող մարդիկ այս փուլը հաղթահարում են կամ ավելի մեղմ ցավերով կամ ցավերի բացակայությամբ: Պայքար սիրող մարդկանց մոտ հիվանդության հաղթահարումը ավելի արագ է ստացվում, և այն բարձրացնում է իր պարտության դրոշակը:
Հոգեբանն իր խոսքում նշեց, որ ցանկացած հիվանդության դեպքում կարևորվում է ներքին հավատը բուժման նկատմամբ: Պահեստային ուժերը հենց այն պահերի համար են, որ ներքին ազդակները կառավարեն մարդու ապաքինումը: Իսկ այն հարցին, թե ինչպես կարելի է հաղթահարել քթակալ կրելու և հասարակության մեջ սպիտակ ագռավի տպավորություն չթողնելու դեպքերը, հոգեբանը պատասխանեց` ներքին կոնֆլիկտի հաղթահարմամբ: Իրականում, վարակվածի կողմից քթակալ կրելը հումանիզմի նշան է, քանի որ տվյալ անհատը հարգում է անծանոթին, չի վնասում նրան և վարակ չի տարածում:
Որքան էլ քթակալ կրող հումանիստը լինի զգույշ և կարեկից՝ միշտ բացասական հայացքներ է նկատում իր հանդեպ ու պիտակավորվում որպես հիվանդ: Նրանք, ովքեր քթակալը համարում են հիվանդ մարդուց վարակվելու պատճառ կամ ընդունում այն որպես ազդակ, մի քանի քայլ հեռու են կանգնում, սեփական հագուստի որևէ մասով ծածկում իրենց քիթը: Այս մարդիկ ունեն ինֆորմացիայի պակաս, քանի որ քթակալը ոչ թե տարածում է հիվանդությունն, այլ կանխարգելում դրա տարածումը:
Աննա Բադալյանը նման վերաբերմունքը համարում է մարդու կայացած չլինելու նշան, որովհետև հասուն և կայացած մարդը սա ընկալում է, որպես իր հանդեպ օգնություն և երբեք սուր կամ նեգատիվ հայացք չի նետի քթակալ կրողի վրա:
Այսպիսով, ցանկացած հիվանդություն հաղթահարելի է, եթե կա վստահություն սեփական անձի նկատմամբ, և հասկացողություն դիմացինի հանդեպ:
Շուշանիկ Ասատրյան
3-րդ կուրս