‹‹ՎԱՐԴԱՆԱՆՔԸ›› 20 ՏԱՐԵԿԱՆ Է

‹‹ՎԱՐԴԱՆԱՆՔԸ›› 20 ՏԱՐԵԿԱՆ Է

2008

Երիտասարդության  շրջանում  հայրենասիրական հոգին բարձրացնելու համար տարիներ առաջ Երևանի պետական համալսարանում  հիմնադրվեց  ‹‹Վարդանանք›› ռազմահայրենասիրական դաստիարակության  ակումբը: Այն նպատակ ուներ Արցախյան ազատամարտում ընկած հերոսների հիշատակը վառ պահելու և երիտասարդությանը հայեցի դաստիարակելու: Ստեղծման առաջին իսկ օրից ակումբին միացան  ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետներից ուսանողներ, որոնք ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ  բազմաթիվ ծրագրեր մշակեցին: Ծրագրերից մի քանիսն ունեն  հետևյալ խորագրերը` ‹‹Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել››, ‹‹Բարի գործ, բարի  կամք, բարի ելք››, ‹‹Ճանաչիր հայրենի բնությունդ››, ‹‹Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության››: Ակումբի կատարած աշխատանքի շնորհիվ ԵՊՀ ֆակուլտետներում բացվեցին լսարաններ` Արցախյան ազատամարտի հերոսների անուններով:

Այսօր ակումբը նշում է  հիմնադրման  20-ամյակը: Դրա առթիվ նոյեմբերի 28-ին  ԵՊՀ մեծ դահլիճում ‹‹վարդանանքցիները››  կազմակերպեցին   միջոցառում: Օրվա խորհրդին համահունչ` անուն առ անուն հիշեցին այն հերոսներին, ովքեր հայրենիքի անկախությունը  գերադասեցին  սեփական կյանքից, կատարվեցին ազգային ազատագրական երգեր և պարեր: Միջոցառմանը ներկա էին  քառորյա պատերազմում անմահացած հերոսների մայրեր, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մի շարք ֆակուլտետների դեկաններ ու դասախոսներ,  պաշտոնատար անձիք, ինչպես նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը, ով աջակցում և մասնակցում է ակումբի ծրագրերին: Կոմանդոսն իր ողջույնի խոսքում ասաց.

-Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մեր թոռները պապերին անցան իրենց հերոսությամբ:

Նշենք, որ 2015 թվականին Գանձասարի վանական համալիրում Կոմանդոսը դարձավ 22 ‹‹վարդանանքցիների›› կնքահայրը:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ասաց.

-Ակումբի գործունեության 20 տարիների ընթացքում Պաշտպանության նախարարությունը համագործակցել է նրա հետ ու իրականացրել բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ: ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող 154 հասարակական կազմակերպությունների մեջ ‹‹Վարդանանք›› ակումբը եզակի անուն ունի, քանի որ մշտական տարբերվել է և’ իր ծրագրերով, և’ միջոցառումներով, և’  ինտելեկտուալ գիտելիքների ջրբաժանությամբ:

Միջոցառման ժամանակ Սաթենիկ Աբրահամյանը  պարգևատրվեց ‹‹Գվարդիական աստղ›› ՀԿ-ի կողմից, իսկ ակումբի բոլոր անդամները ստացան պատվոգրեր ‹‹Զինվոր›› համակարգող խորհուրդի կողմից:

Նշենք նաև, որ 2008 թվականից ‹‹Վարդանանք›› ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը հրատարակեց իր պարբերաթերթը, որի գլխավոր խմբագիրը ԵՊՀ ժուռնալիստիկայի  ֆակուլտետի ուսանող Հավհաննես Վարդանյանն է: Պարբերաթերթում  ներկայացվում են ‹‹Վարդանանքի›› կատարած աշխատանքները, ակնարկներ ազատամարտիկների մասին, ինչպես նաև ուսանողներին հուզող հարցեր:

img_6483 img_6492 img_6509

 

Լիանա Բրյան

2-րդ կուրս

Կիսվել