ՀԱՆՃԱՐԵՂ ՌԵԺԻՍՈՐԸ

ՀԱՆՃԱՐԵՂ ՌԵԺԻՍՈՐԸ

1887

Սարգիս Փարաջանյանցը` նույն ինքը Սերգեյ Փարաջանովը, 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից է:

Նրա տուն – թանգարանը Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող մշակութային վայրերից է: Թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին, բայց երկրաշարժի պատճառով բացվել է միայն 1991-ին: Թանգարանի հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են` գծանկարներ, կոլաժներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ ու գլխարկներ: Նրա երևակայությունը սահմաններ չունի: Նա կարողանում էր ոչնչից ամեն ինչ ստեղծել: Կոտրված սպասքի և ապակու կտորներից նրա ստեղծած գործերը ստիպում են այցելուներին երկար նայել դրանց` հասկանալու հանճարի բնատուր տաղանդի սահմանները: Իսկ իր ձեռքով կարված գլխարկները աչք են շոյում նրբաճաշակությամբ և շքեղությամբ:

Փարաջանովը բանտային տարիներին ստեղծել է «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքը: Նա կնոջը գրած նամակներից մեկում ասում էր. «Եթե ես մահանամ բանտում, Ջոկոնդան ինձ համար լաց կլինի»: Բանտում, երբ ձեռքից առան մատիտը, նա սկսեց հավաքել կաթի շշերի կափարիչներ ու ստեղծեց մեխով փայլաթիթեղի վրա փորագրելու տեխնիկան: Փայլաթիթեղի վրա լցնում էր խեժ ու ստանում Պետրոս Առաջինի, Խմելնիցկիի, Պուշկինի ու Գոգոլի պատկերներով «Փարաջանովի թալերները»: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանեց Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Ընդհանուր առմամբ, թանգարանի հավաքածուում կա մոտ 1600 ցուցանմուշ:
Փարաջանովի աշխատանքներում արտացոլված են նրա վերաբերմունքը, յուրահատուկ աշխարհընկալումը կյանքի նկատմամբ:

Հանրահայտ իտալացի գրող, սցենարիստ Տոնինո Գուերան ասել է. «Փարաջանովին ինձ կապում է մեկ հանդիպում: Մեկը՝ ոչ թվական իմաստով: Ցանկացած հանդիպում նրա հետ ինձ համար հերթական նոր ծանոթություն էր: Նրա կախարդական ներկայությունը զգացել եմ ամենուր՝ տանը, Իտալիայում, Մոսկվայում ու Թբիլիսիում: Ես շնչում էի նրա հեքիաթների կախարդանքով»:

 

Մարիամ Ալեքյան

3-րդ կուրս
13429564180

_zvn7448paradjanov_40_97d1_4c0d5822_l13-12-1-2

Կիսվել