ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԹՐԵՆԴՆԵՐԸ՝ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՕՐԵՐԻՆ. ԲԱՐՁԸ, ԴԻՄԱԿԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԹՐԵՆԴՆԵՐԸ՝ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՕՐԵՐԻՆ. ԲԱՐՁԸ, ԴԻՄԱԿԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ

1152

Փարիզում, Իտալիայում,  Տոկիոյում եւ այլ երկրներում COVID-19 համավարակի տարածման պատճառով հետաձգվեցին մի շարք նորաձեւության ցուցադրություններ։ Միլանում Giorgio Armani-ն անցկացրեց նոր հավաքածուի ցուցադրությունը առանց հանդիսատեսի։

Մինչ շատերը տանը նստած սպասում են, թե երբ կավարտվի այս ծանր ժամանակահատվածը, դիզայներներն աշխատում և նոր թրենդներ են մտցնում նորաձևության մեջ:

Ելնելով աշխարհում տիրող իրավիճակից՝ որոշ դիզայներներ իրենց հավաքածուներում ներառել են հետաքրքիր ոճավորմամբ շնչադիմակներ։

Հայ դիզայներների հետ զրույցում փորձեցինք պարզել՝ ի՞նչ նորամուծություններ եղան հայկական նորաձևության մեջ: Հայ դիզայներ Գայա Սիանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միտումներ են նկատվում նորաձևության աշխարհում համավարակի տարածման այս ժամանակաշրջանում: Նա ասաց. «Կարանտինի շրջանում շատ դիզայներներ, նորաձեւության տներ և ամսագրեր իրենց ոճավորումը սկսել են կատարել առցանց տարբերակով. այսինքն՝ փորձում են մոդելի օգնությամբ ստանալ տարբեր տեսակի նկարներ եւ ներկայացնել իրենց տեսականին՝ online styling  (առցանց ոճավորում) անելով։ Մոդելները եւ դիզայներները տեղադրում են իրենց աշխատանքներն էջերում, որը ստացել են այդ տարբերակի միջոցով։ Շատ հայտնի դիզայներներ և ոճաբաններ այժմ ավելի կարևորություն են տալիս անձի մարմնի վերևի հատվածին, քանի որ շատերն ուղիղ եթեր են մտնում, և տեսանելի է լինում, բնականաբար, միայն մարմնի վերևի հատվածը: Դիմահարդարումը ավելի է զարգանում, նաև կարևորություն են տալիս աքսեսուարներին»:

Դիզայներ Ռուզաննա Հովսեփյանը նշեց. «Շատ քիչ փոփոխություններ են եղել, քանի որ ինչպես բոլոր մասնագիտությունները, այնպես էլ մեր ոլորտը գտնվում է ժգնաժամի մեջ։ Այսօր համացանցում թրենդ է դարձել բարձը՝ որպես հագուստ։ Մարդիկ սովորել են արդեն տնային հագուստին։


Հուսով եմ այս ամենը շուտ կավարտվի, եւ բոլորս կվերադառնանք մեր սիրելի աշխատանքին»։

Վերա Հայրյան

2-րդ կուրս

Կիսվել