ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԸ ԱՆՀԵՏԱՑՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԸ ԱՆՀԵՏԱՑՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

1510

2016թ. հունվար-օգոստոս ամիսներին կարմրուկով վարակի դեպքերը կրճատվել են 93,5%-ով՝ համեմատած 2015թ. նույն ժամանակահատվածի։ Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության ամփոփ տեղեկատվության՝  2016թ. հունվար-օգոստոս ամիսներին կարկմրուկով հիվանդացել է մինչև 2 տարեկան 2 երեխա։ 2015թ. նույն ժամանակահատվածի տվյալներով՝ կարմրուկով վարակի 31 դեպք է արձանագրվել, որի 58,1%-ը 0-14 տարեկան անձինք են։

Կարմրուկով վարակի դեպքերի կրճատումը թերապևտ Աննա Գալստյանը պայմանավորում է ծնողների հետևողկանությամբ.

-Այսօր հասարակությունը առավել իրազեկված է և մեծ պատասխանատվությամբ է մոտենում պատվաստման խնդրին, որը տալիս է իր դրական արդյունքը,- նշում է տիկին Գալստյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ առաջիկա տարիներին կարմրուկով հիվանդանալու դեպքերը վերջնականապես կզրոյացվեն։

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Այն ունի գաղտնի շրջան, որը տևում է 21 օր։ Հիվանդության նախանշաններն են հազը, կոկրդի ցավը, տենդը։ Իսկ արդեն հիվանդության բուն շրջանում ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, ապա աստիճանաբար տարածվում պարանոցի, կրծքավանդակի վերին շրջանում՝ ընդգրկելով մինչև իրանի շուրջը, ապա՝ վերջույթները։ Դրա առաջացումը կանխարգելելու համար նախատեսվում է պատվաստել 14 ամսականում և 6 տարեկանում։

 

Շողիկ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել