2016թ. օգոստոսին Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գներն աճել են 0,25%-ով՝ 2015թ. օգոստոսի համեմատ:
Ըստ ՀՀ կառավարությանը առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ գնային առավելագույն աճը նկատելի է գլխավորապես Նուբարաշեն վարչական շրջանում, որտեղ 1 տարվա ընթացքում բնակարանների շուկայական միջին գինն աճել է 0,41%-ով: Եթե 2015թ.-ի տվյալներով Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանների 1 քառ. մետրի միջին գինը 156.800 ՀՀ դրամ էր, ապա 2016թ. նույն ժամանակահատվածումայն հասավ 157.450-ի: Գնաճի տեսանկյունից երկրորդ տեղում է Ավան վարչական շրջանը, ուր արձանագրվել է 0,4% գնաճ: Եթե 2015թ. բնակարանի 1 քառ. մետրի միջին գինը 260.750 էր, ապա 2016թ. այն հասավ 261.800-ի: Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում միաժամանակ արձանագրվել է 0,3% աճ: Եթե 2015թ. օգոստոսին բնակարանների 1 քառ. մետրի միջին գինը Դավթաշեն վարչական շրջանում կազմում էր 276.000 ՀՀ դրամ, Աջափնյակում՝ 250.250, ապա 2016թ. նույն ժամանակահատվածում Դավթաշենումայն հասավ 276.850-ի, Աջափնյակում՝ 251.100-ի։ Աճման կարգով գնային աղյուսակը համապատասխանաբար լրացնում են Նոր Նորք (0,37%), Մալաթիա-Սեբաստիա (0,32%), Արաբկիր (0,2%), Քանաքեռ-Զեյթուն(0,1%), Էրեբունի (0,09%), Կենտրոն(0,05%), վարչական շրջանները։
Տնտեսագետ Արմեն Ղազարյանն այս ամենը պայմանավորում է բնակարանների պահանջարկի մեծացմամբ.
-Այժմ բանկերը հիփոթեքային շահավետ վարկեր են տրամադրում բնակչությանը, որն էլ խթանում է բազմաբնակարան շենքերի բնակարանների վաճառքին։ Առկա վարկային պայմանները մարդկանց շահագրգռում են հանենատաբար բարենպաստ պայմաններով բնակարաններ գնել, որն էլ նպաստում է շուկայական գնի բարձրացմանը,- հայտնում է տնտեսագետը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ գնային աճը դեռ զարգացման միտում ունի։
Շողիկ Ղազարյան
3-րդ կուրս