ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

1537

2015-2016թ. նույն ժամանակահատվածում թունավորումների թիվը նվազել է 1,4%-ով՝ համեմատած 2015թ․ հունվար-հունիս ամիսների։ Ըստ ՀՀ տարածքային կառավարման և Արտաքին իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության՝ 2016թ․ հունվար-հունիս ամիսներին գրանցվել է թունավորումների 2131 դեպք։ Իսկ 2015թ․ նույն ժամանակահատվածում դրանց թիվը եղել է 2101։ եվ եթե 2015թ․-ին ալկոհոլից թունավորումների դեպքերը 664-ն էին, ապա 2016թ․ դրանք նվազեցին՝ դառնալով 477 (28%)։ Մինչդեռ սննդից թունավորման դեպքերի թիվն աճեց 3,3%-ով․ եթե 2015թ․ հունվար-հունիսին սննդի թունավորման 174 դեպք է գրանցվել, ապա 2016թ․ նույն ժամանակահատվածում դրանց թիվն աճեց՝ հասնելով 180-ի։ 2015-2016թթ․ կենցաղային և արդյունաբերական քիմիական նյութերից թունավորումների թիվը նվազել է 6,2%-ով․ 2015թ․ հունվար-հունիսի տվյալներով՝ տվյալ թունավորումից գրանցվել է 382 դեպք, որոնցից 16-ը ավարտվել է մահվան ելքով։ իսկ 2016թ․ նույն ամիսներին գրանցվել է 358 դեպք, որից 10-ը` մահվան ելքով։

Անկախ փորձագետ Սիմոն Եդիգարյանը սննդի թունավորման դեպքերի ավելացման պատճառ է դիտում արտադրական գործընթացների նկատմամբ վերահսկողության նվազեցումը․

-Մարդիկ գնումներ կատարելիս կարևորություն չեն տալիս ապրանքների ժամկետներին։ Մինչդեռ քիմիական նյութերի նկատմամբ ակամայից ուշադիր են,- վստահեցնում է փորձագետը։

Իսկ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2016թ․ ընթացքում նախատեսում է իրականացնել 500 ստուգում, 453-ը՝ բարջր ռիսկայնությամբ, 47-ը՝ միջին ռիսկայնությամբ տնտեսվարող սուբյեկտների մոտ։

 

Շողիկ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել