ԵՐԵՎԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1850

2016թ. հունվար-օգոստոս ամիսներին պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները աճել են 11,5%-ով՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ 2016թ. հունվար-օգոստոսին գրանցվել է տվյալ  հանցագործության 1668 դեպք, մինչդեռ 2014թ. նույն ժամանակահատվածում դրանց թիվը եղել է 1496-ը։ Ընդ որում՝ 2016թ. հունվար-օգոստոսին պաշտոնական դիրքի չարաշահման 121, 2014թ. նույն շրջանում՝ 95 դեպք է գրանցվել։ 2 տաարվա ընթացքում կաշառք ստանալու, տալու, միջնորդության դեպքերը աճել են 5,9%-ով: Եթե 2014թ. հունվար-օգոստոսին գրանցվել էր կաշառքի իրականացման 34 դեպք, ապա 2016թ. նույն շրջանում այն հասավ 36-ի։ Իսկ իշխանության  ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման դեպքերը 2014-2016թթ. ընթացքում աճեցին 55,5 %-ով. 2014թ. համեմատ՝ 2016թ. դրանց գրանցված թիվը 20-ից հասավ 45-ի։

Իրավաբան Աշոտ Մարգարյանիկարծիքով՝ այս տեղաշարժը պայմանավորված է հասարակական վերահսկողության արդյունավետությամբ.

-Նախկինում ևս այս հանցագործությունների թիվը մեծ է եղել, սակայն տեսանելի կոռուպցիայի առկայության պայմաններում հնարավոր չի եղել բացահայտել կատարվող հանցագործությունները։ Այսօր նաև իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքն էլ է նպաստում դրանց բացահայտմանը, որով էլ պակմանավորվում է հանցագործությունների գրանցված թվի աճը,- հիմնավորում է իրավաբանը՝ նշելով, որ սա միևնույն ժամանակ նաև դրական միտում է։

 

Շողիկ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել