ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

2831

2016թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ հաշվառված հաշմանդամների թիվն աճել է 1,2%-ով՝ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիոլոգիական փորձաքննական գործակալության տեղեկատվության՝ 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 202.839 անձ, որից 98.458–ը կանայք են։ Իսկ 2015թ. հուլիսի 1-ի տվյալներով՝ հանրապետությունում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հասնում է 200.401-ի, որից կանայք 96.092-ն են։ Ընդ որում՝ 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանցից 8016-ը մինչև 18 տարեկաններն են։ 26.035-ը՝ 18-40 տարեկանները, 101.098-ը՝ 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի անձինք, իսկ 67.690-ը՝ կենսաթոշակային տարիքի և բարձր։ 2015թ. հուլիսի 1-ից 2016թ. հուլիսի 1-ի ընթացքում 18-ից մինչև 40 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց թիվը նվազել է 3%-ով։ Մինչդեռ տարիքային մյուս խմբերի անձանց թիվը համապատասխանաբար կազմում է 0,3%, 0,1% և 4,9%-ով։

Ընդ որում, 2015թ. հուլիսի 1-ի համեմատ՝ 2016թ. նույն ժամանակահատվածում վերկանգնողական օգնություն ստացած հաշմանդամների թիվը աճել է 2,7%-ով. եթե 2015թ. բժշկական վերականգնում է ստացել հաշմանդամությւոն ունեցող 204.305 մարդ, ապա  2016թ.-ի դրությամբ՝ նրանց թիվը հասել է 209.764-ի։

 

Շողիկ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել