Հայաստանի կառավարությունը, ելնելով տիրող արտակարգ իրավիճակից, ուսանողներին աջակցեկու նպատակով նախաձեռնեց 14-րդ միջոցառումը, ըստ որի՝ պետությունն 90 և ավել միջին որակական գնահատական ունեցող ուսանողների ուսման վարձը մասնակի կամ ամբողջությամբ կփոխհատուցի: Նախատեսված են հետևյալ երեք կետերը՝
1. Ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում
2.Ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում
3.Ուսանողական արտոնյալ, այդ թվում՝ անտոկոս վարկեր:
Ուսանողուհի Աննա Ասմանգուլյանը, ով օգտվել էր 75 տոկոս զեղչից, արտահայտեց իր դիքրքորոշումը. «Իրականում տանը մնալը, օնլայն համակարգը մեծ ու ծանր հարված էին յուրաքանչյուրիս մոտիվացիային, հատկապես՝ իմ: Ես միշտ սովորել եմ զեղչով, և մտածում էի՝ լավագույն դեպքում 20 տոկոս զեղչ կունենամ, բայց երբ իմացա՝ 75 տոկոսի չափով ուսման վարձս զեղչվում է, իրոք մոտիվացիաս վերականգնվեց: Կարծում եմ՝ սա նաև հոգեբանական օգնություն է ուսանողին, հատկապես սովորող, իսկ արդար է, թե ոչ՝ չունեմ հստակ պատասխան. մի քիչ հակասական է: Ես աշխատում եմ իմ ուժերի չափով սովորել, անել, ինչ կարողանում եմ, և այո՛, ինձ ոգևորեց այն, որ իմացա՝ զեղչ եմ ստանալու, բայց եթե, օրինակ, այդ զեղչը ստանար մեկը, ում միայն ֆիզիկական ներկայությունն ենք զգացել այսքան ժամանակ, հաստատ ինձ համար վիրավորական կլիներ, ու կմտածեի, թե ինչի՞ համար եմ սովորում. միևնույն է՝ իմ և չսովորողի համար նույն պայմաններն են: Ասածս կհասկանան հատկապես այն ուսանողները, որոնք կապույտ դիպլոմ են ստացել 17,99 ՄՈԳ-ով և տեսնում են՝ իրենց կողքի ուսանողն էլ է ստացել 8,01 ՄՈԳ-ով: Իսկ եթե դիտարկենք ֆինանսական տեսակետից, կարծում եմ՝ միջոցառումը մի քիչ կարող էր փոփոխվել. օրինակ՝ զեղչ ստանային ոչ միայն 90 և ավելի ՄՈԳ ունեցողները, այլև նրանք, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ»:
Վիկտորյա Հովեյանը, ոմ ՄՈԳ-ը 80 տոկոս է, ուներ մեկ այլ դիրքորոշում. «Իմ կարծիքով՝ բավականին անարդար որոշում է կայացվել կառավարության կողմից։ Փաստացի 90 տոկոսից ավել ՄՈԳ ունեցող ուսանողն արդեն ունի զեղչ՝ կարծեմ 30% կամ 50%։ Իմ ՄՈԳ-ը 80 է, և ես չունեմ ծայրահեղ վատ ֆինանսական վիճակ։ Կարծում եմ՝ այս իրավիճակում զեղչ պետք է ունենային ոչ միայն լավ սովորողները, այլև միջակ, ինչո՞ւ չէ, նաև վատ սովորողները, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ»։
Անի Մարտիրոսյանը, ով սովորում է անվճար համակարգում, նույնպես արտահայտեց իր կարծիքը. «Որքան էլ բողոք բարձրացավ, համենայնդեպս, եղան ուսանողներ, որոնք օգտվեցին այս հնարավորությունից, և ես սա ճիշտ եմ համարում: Կառավարության նպատակը, կառավարության քայլերն ինձ համար ճիշտ էին, որովհետև, եթե ուսանողը սովորել է գերազանց, բայց ունի ուսման վարձը վճարելու խնդիր, պետությունը պետք է օգնի այդ ուսանղին, իսկ այն ուսանղը, ով վճարովի համակարգում է սովորում, կարող է օգտվել ուսանողական վարկերից՝ շատ մատչելի պայմաններով: Ես լրիվ նորմալ եմ համարում սա, և մտածում եմ՝ պետությունը սրանից ավել՝ ոչինչ չի կարող անել»:
Ռիտա Մնացականյան, Նորա Ղազարյան
2-րդ կուրս