ԱՐԴՅՈ՞Ք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ԴԵՊՐԵՍԻԱ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

ԱՐԴՅՈ՞Ք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ԴԵՊՐԵՍԻԱ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

930

Ապացույցները, որ սոցիալական ցանցի և ընկճվածության միջև կապ կա, գնալով հաստատվում են: Վերջին մի քանի ուսումնասիրություններում մեծահասակ և պատանի օգտվողները, ովքեր շատ ժամանակ են անցկացնում «Instagram»-ում, «Facebook»-ում և այլ հարթակներում, դեպրեսիայի էական բարձր ցուցանիշ ունեն, քան նրանք, ովքեր նվազագույն ժամանակ են ծախսում: Արդյո՞ք դա նշանակում է, որ «Instagram»-ը և «Facebook»-ն իրականում դեպրեսիա են առաջացնում: Այս ուսումնասիրությունները հարաբերական են, սակայն  արժե լրջորեն մտածել, թե ինչպես կարող են սոցիալական լրատվամիջոցները բացասաբար ազդել դեռահասների և երիտասարդների վրա:

Պատճառներից մեկն այն է, որ դեպրեսիային զուգահեռ աճել է նաև սմարթֆոնների օգտագործումը: Ներկայիս դեռահասների և երիտասարդների կյանքի ամենամեծ տարբերություններից մեկն  ավելի վաղ սերունդների համեմատ այն է, որ նրանք շատ ավելի քիչ ժամանակ են ծախսում անձամբ իրենց հասակակիցների հետ շփվելու համար և ավելի շատ ժամանակ՝ էլեկտրոնային եղանակով կապնվելու:

Մեկ այլ տեսություն դեպրեսիայի աճի մասին՝ ինքնավստահության կորուստն է: Այն ավելի շատ նկատվում է դեռահաս աղջիկների մոտ, երբ նրանք իրենց բացասական ֆոնի ներքո  համեմատում են ավելի գեղեցիկ, նիհար, ավելի հանրաճանաչ և հարուստ մարդկանց հետ։

Տնային աշխատանքների և այլ առաջադրանքներ կատարման գործընթացը կենտրոնացում են պահանջում: Դեռահասների համար սովորական է դառնում ընկերների հետ շփվել սոցիալական ցանցերում: Նրանք հպարտանում են, որ կարող են կատարել բազմաբնույթ առաջադրանքներ, բայց ապացույցները ցույց են տալիս, որ այն ազդում է ուսման վրա:

Մի քանի քայլ, որոնք կարելի է ձեռնարկել՝ ապահովելու սոցիալական ցանցի առողջ օգտագործումը.

  • Հո՛գ տարեք, որ ձեր երեխաները ժամանակ ունենան այնպիսի գործողությունների համար, որոնք օգնում են լինել ինքնուրույն և ինքնավստահ:
  • Անջատե՛ք հեռախոսի ծանուցումները, քանի որ երեխաներն ավելի ագրեսիվ են դառնում դրանցից:
  • Ուշադի՛ր եղեք աղջիկների նկատմամբ: Ինքնավստահության անկման դեպքում սոցիալական ցանցի բացասական հետևանքները կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ:
  • Երեխաներին սովորեցրե՛ք սոցիալական ցանցերի խելամիտ օգտագործման ձևը:
  • Թույլ մի՛ տվեք նրանց քնել առանց հեռախոսը անջատելու:

Սրբուհի Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել