ՀԱԿԱԴԵՊՐԵՍԱՆՏԸ՝ ԿՅԱՆՔԸ ՍԻՐԵԼՆ Է

ՀԱԿԱԴԵՊՐԵՍԱՆՏԸ՝ ԿՅԱՆՔԸ ՍԻՐԵԼՆ Է

2275

Յուրաքանչյուրն էլ կյանքում արտաբերել է «Ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը, բայց քչերը գիտեն թե իրականում ինչ է դեպրեսիան ու ինչերի կարող է հանգեցնել:

Դեպրեսիան կամ ընկճախտը տրամադրության կտրուկ անկումն է, միջավայրի փոփոխությունը և նմանատիպ, առաջին հայացքից սովորական իրավիճակները:
Իրականում դեպրեսիան լուրջ հիվանդություն է և հետևանքներն ավելի մտահոգիչ են:

Անի Առաքելյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություն: Նոր միջավայն ու միանգամայն նոր պայմանները կամաց-կամաց վերածվեցին առողջական խնդիրների. «Միշտ ցածր էր տրամադրությունս, չէի հարմարվում, նոր մարդիկ էին, դժվար էր լեզու գտնելը: Դրա արդյունքում սկսվեցին նյարդայն խնդիրներ: Սովորական ու աննշան բանից բռնկվում էի»: Արդյունքում Անին հոգեբանի ու նյարդաբանի դիմեց:

Հոգեբան Ֆլորա Բադասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նմանատիպ դեպրեսիաների արդյունքում կարող են ու առաջանում են տարբեր առողջական խնդիրներ: Հիմանակնում դրանից տուժում է նյարդայն համակարգը.«Դեպրեսիա ասվածն իրականում բարդ իրավիճակ է: Անհատը օտարվում է, կամ ձեռք է բերում ցածր ինքնագնահատական, որի արդյունքում առաջացած խնդիրները կարող են բավականին լուրջ հետևանքներ թողնել»:

Հոգեբանի խոսքով դեպրեսիայից կարող է առաջանալ նաև հիշողության կորուստ. «Ֆիզիկական հոգնածություն կարող է առաջանալ, որը շատ կարճ ժամանակ անց վերածվում է մտավոր հոգնածության, որն իր հերթին առաջացնում է հիշողության կորուստ»:

Դեպրեսիայի նախանշանները նույպես տարբեր են: Դեպրեսիայի առաջին նշաններից է անձի մոտ սովորական վարքի ձևերի` քնելու, սնվելու սովորությունների մեջ փոփոխությունները, տրամադրության շեշտակի փոփոխություններ: «Չափից դուրս բարձր տրամարդություն նույնպես վտանգավոր է», – նշեց նա` հավելելով, որ շատ անգամ դեպրեսիայի մեջ գտնվող անձը չի ըմբռնում իր հոգեվիճակը:

Հոգեբանի խոսքով շատ անգամ դեպրեսիան կարող է զուգակցվել ագրեսիայի հետ ծայրահեղ դեպքում առաջացնելով հոգեկան խնդիրներ:
Հոգեբույժ Սաթենիկ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպրեսիվ վիճակներում, մարդը շատ անգամ չի հասկանում իր գործողությունը. «Դպրեսիվ են հատկապես դեռահասները, նրանք, ովքեր նոր են կյանք մտնում»:

Արամ Հովհաննիսյանը 20 տարեկան է: Երազանքը բժշկական համալսարան ընդունվելն էր: Պարապելու ու ընդունվելու ընթացքը բավականին բարդ է անցել. «Գերհոգնածությունից կտրուկ քաշի անկում ունեցա, նյարդայն համակարգս էլ խանգարվեց, շատ ագրեսիվ էի դարձել. պարզվեց պատճառը դեպրեսիան էր»:

Նյարդաբան Արայիկ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպրեսիվ մարդիկ՝ նրանք են, ովքեր բավականին ծանր են վերաբերվում ամեն ինչին, ավելի շատ են ունենում նյարդային խնդիրներ. «Դեպրեսիայի առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ մարդը սկսում է բացասաբար ընկալել այն ամենն ինչ կապված է իր կյանքի հետ, իր ապագայի նկատմամբ ձեռք է բերում պեսիմիստական վերաբերմունք, ապագան սկսվում է երևալ որպես անվերջանալի տառապանքների շարք: Դրա արդյունքում ախտահանվում է նյարդային համակարգը»:

Նյարդաբանի խոսքով դպրեսիան բուժման երկու ձև ունի: Դեղամիջոցները, որոնք կոչվում են հակադեպրեսանտներ, բուժական ազդեցությունից բացի կարող են նաև կողմնակի ազդեցություն ունենալ: Դեպրեսիայի ոչ դեղորայքային բուժումն իր մեջ ներառում է հոգեթերապիան (հոգեբանի կամ հոգեթերապևտի հետ զրույցները), ինչպես նաև այնպիսի միջոցներ, ինչպես մարզանքը, արևային լոգանքները, խնամքը, բուսաբուժությունը:

Մասնագետների ուշադրության կենտրոնում են հատկապես դեռահասներն ու երեխաները: Դեռևս չկազմավորված և թույլ օրգանիզմը դեպրեսիայի ազդեցության պարագայում լուրջ վնասներ կարող է կրել, ընդուպ կարող են վտանգվել զարգացման ու նյութափոխանակության գործընթացները:
Դեպրեսիայից խուսափելու համար մասնագետնորը խորհուրդ են տալիս սիրել կյանքը ու վայելել ամեն վայրկյանը, նայել կյանքին ավելի թեթև ու վարել առողջ կյանք:

Լիլիթ Գասպարյան

2-րդ կուրս

 

Կիսվել