50֊ԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԿԵՐ Է ԿԻՐԱՌՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ 5֊6 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

50֊ԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԿԵՐ Է ԿԻՐԱՌՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ 5֊6 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

643

Լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Տավուշում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:

Արծրուն  Հովհաննիսյանը մասնավորապես նշեց,որ այս պահին թվով 13 ադրբեջանական ԱԹՍ են հայ դիրքապահները  խոցել, ինչը արդյունավետության տեսանկյունից նա գնահատեց լավ:

Լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատուն հայտնեց, որ հակառակորդի կողմից շուրջ 50 արկ է կիրառվել հայկական  5-6 բնակավայրերի ուղղությամբ, որի արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել բնակավայրերին:

Հովհաննիսյանը նշեց նաև՝  ըստ էության պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած հարվածի, և ցանկացած բնույթի սադրանքի:

Նա ավելացրեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ զինվորի վիճակը դեռևս նույնն է մնում

Կիսվել