ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՈՒՆԻ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՈՒՆԻ

542

Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են այս մասին հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:Մեկ այլ հրամանագրով՝ ԱԳ նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը: Նա 2018 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը:Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը վարչապետին ասել է, թե աշխատում է տնից

Կիսվել