Այս տարածաշրջանում միջազգային ընկերությունների նավթամուղերը ամենից լավ կապահովի Հայաստանը. Արծրուն Հովհաննիսյան

Այս տարածաշրջանում միջազգային ընկերությունների նավթամուղերը ամենից լավ կապահովի Հայաստանը. Արծրուն Հովհաննիսյան

687

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօրվա բրիֆինգի ժամանակ նշեց, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո միջազգային էներգիակիրներին շահարկելը, թե Հայաստանը կհարվածի ադրբեջանական ենթակառուցվածքներին, նոր քարոզչական թեզ է՝ ուղղված արտաքին լսարանին։

«Որպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչ ասեմ որ, այո, տեխնիկապես ՀՀ զինված ուժերը վաղուց կարող էին դա իրականացնել, բայց մենք նման ծրագիր չենք ունեցել և չունենք, և դա հայեցի չէ ոչ մի տեսակետից։ Միջազգային ընկերություններին պատկանող այն նավթագազային մուղերը, որ ունի Ադրբեջանը, ՀՀ անվտանգության երաշխավոր է, և ոչ թե սպառնացող»-, ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Նա նաև վստահեցրել է, որ Հայաստանը ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկը այս տարածաշրջանում։

Կիսվել