ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` 21-ՐԴ ԴԱՐԻ ԹՐԵՆԴ

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` 21-ՐԴ ԴԱՐԻ ԹՐԵՆԴ

1798

Հայկական քիթը, բարակ շուրթերը, փոքր կուրծքը վաղուց արդեն նորաձև չեն: Ժամանակի ընթացքում  գեղեցկության հանդեպ մարդկանց պահանջները փոխվում են: Պլաստիկ վիրաբույժ Աշոտ Լյուդվիգովիչի խոսքով Հայաստանում ևս աճել է պլաստիկ վիրահատությունների թիվը, որոնցում գերակշռողը քիթն է. «Պլաստիկ վիրահատությունները այսօր կարծես թրենդ են դարձել, ամեն 3-րդ մարդը ինչ- ինչ պատճառներով գնում է այդ քայլին: Մեր կլինիկայում 90%-ը քթի վիրահատություններ են, 2- րդ տեղում կուրծքն է, և սրանց հաջորդում են մնացած պլաստիկ վիրահատությունները: Հիմնականւմ մեզ դիմում են կանայք և աղջիկները, երևի  կապված նրանից, որ տղաները պլաստիկ վիրահատության դիմում են հիմնականում որևէ լուրջ շնչառական  խնդրի դեմքում»:

Սուսաննա Գրիգորյանը վերջերս է դիմել  քթի պլաստիկ վիրահատության շնչառական խնդիրների պատճառով. «Քիթս մեկ անգամ արդեն վիրահատել էի երեք տարի առաջ, այդ անգամ միայն միջնապատը և արդյունքից գոհ չէի: Չնայած, որ ծնողներս դեմ էին երկրորդ  վիրահատությանը` որոշեցի ևս մեկ անգամ վիրահատեմ, որովհետև շնչառական խնդիրները չէին վերացել, և  քթիս տեսքը չէի հավանում: Վիրահատությունից հետո ոչ մի բարդություն չի եղել, և հիմա ավելի ինքնավստահ եմ ինձ զգում»:

Սակայն պլաստիկ փոփոխությունները ոչ միշտ են տալիս այն արդյունքը, որին վիրահատվողն է սպասում: Հաճախ հիվանդին տրված խոստումները սառույցին են գրվում: Ն. Անտոնյանը երբևէ չէր պատկերացնի, որ սովորական պլաստիկ վիրահատությունը ճակատագրական  կարող է լինել իր կյանքում. «Վիրահատության 5 տարի առաջ եմ դիմել` ընդամենը մարմինս ավելի գեղեցիկ տեսնելու նպատակով: Դիմել եմ լիպոսակցիայի` մարմնի ճարպային կուտակումների հեռացման: Եթե անկեղծ ասեմ վերջին տարիներին մի քիչ գիրացել էի, սակայն կառուցվածքս շատ ավելի գեղեցիկ էր մինչ վիրահատությունը քան վիրահատությունից հետո: Բժիշկը լավ  արդյունքից մենակ  խոսում էր, շատ լավ համոզեց, էլ մտքովս չանցավ խոսեմ արդյունքի պատասխանատվության մասին ու վերջում մի լավ տուժվեցի: Վիրահատության հենց հաջորդ օրվանից զգացի, որ մարմինս անհավասարաչափ է: Վիրահատությունից հետո էլ բժիշկը ինձ երբեք չի կանչել ստուգման. Միայն մեկ անգամ եմ ստուգում անցել: Բժշկի ասածով ` 4-5 ամիս սպասեցինք, բայց ոչ մարմնիս դեֆորմացիան անցավ, ոչ էլ: Բժշկի պատասխանը դե պարզ էր. իրենք մեղավոր չեն իրենց ասելով»:

«Նման դեպքերի պատճառ կարող է դառնալ բժշկի անուշադրությունը, սխալ բուժումը, սակայն այսպիսի իրավիճակներում բժիշկը պատասխանատվության է ենթարկվում միայն փաստերի դեպքում: Մեզ մոտ նման դեպքեր չեն գրանցվել», − ասաց Աշոտ Լյուդվիգովիչը:

Պլաստիկ վիրահատությունների ամենակարևոր  խնդրիրներից է նաև հարցի հոգեբանական  կողմը, որն էլ հաճախ մարդկանց մղում է կատարելության անվերջ որոնումնորի: Հոգեբան Իրինա Ծատուրյանը  անդրադառնում  է  նշված հարցերին, ինչես նաև հետվիրահատական շրջանում առաջացող հնարավոր հոգեբանական խնդիներին:

«Մարդիկ, ովքեր դժգոհ են վիրահատությունից ստացված արդյունքից, շատ նյարդային են լինում, այս դեպքում վիրահատվածի կողքին պետք է մեկը լինի, որպեսզի հոգեպես տրամադրի, որ ամեն ինչ լավ է լինելու: Պետք է նաև հիշել, որ պլաստիկ վիրահատությունից  հետո 3- 4 օր  մարմնի այն մասը, որը վիրահատության է ենթարկվել այտուցված, կապտած է լինում, և սա չպետք է շփոթել ինչ-որ լուրջ խնդրի հետ»:

Բրիտանական «Սամ» պարբերականը պլաստիկ վիրաբուժության առաջատար կլինիկաներում իրականացրել է սոց հարցումներ և պարզել, որ պլաստիկ վիրահատության դիմող ամեն երկրորդ կինը ցանկանում է Քիմ Քարդաշյանի կրցքերից ունենալ, ամեն երրորդ կնոջ երազանքը Քիմ Քարդաշյանի քիթն է, Կանանց 30 % -ը Վիկտորիա Բեքեմի ոտքերի նման ոտքեր է ցանկանում:
Մի բան հստակ է. պլաստիկ վիրահատությամբ ձեռք բերած գեղեցկությունը գեներով չես փոխանցի: Սեփական արտաքինը փոխելուց առաջ պետք է հիշել` մարդը բնության կատարյալ ստեղծագործությունն է:

Լիլիթ Գասպարյան

2-րդ կուրս

Կիսվել