Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը 2010թ․-ից ի վեր՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ շնորհվում է աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների ոլորտներում նշանակալի գիտական աշխատանքների համար։ Մրցանակի համար շնորհվում է դափնեկրի դիպլոմ, պատվո նշան, $ 200 հազ․ դրամական պարգեւ և $ 100 հազ․ դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալու հաջորդող երկու տարիների ընթացքում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների զարգացման համար։
Այս տարի այն շնորհվել է պրոֆեսորներ Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին և Ադամ Բարոուզին։
Ալեքսանդր Սալայը (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ) Բլումբերգի լավագույն պրոֆեսորներից է։ Նա նաև համակարգչային գիտությունների ամբիոնի պրոֆեսոր է և Տվյալների ինտենսիվ մշակման ինստիտուսի տնօրեն։ Սալայը տիեզերաբան է, ով զբաղվում է գալակտիկաների տարածական բաշխման և դրանց ձևավորման վիճակագրական ցուցանիշների հարցերով։ Նա Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի և Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է։ 2004 թվականին պրոֆեսորը ստացել է Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի մրցանակը ֆիզիկական գիտությունների բնագավառում, իսկ 2007 թվականին ՝ Microsoft Jim Gray Award մրցանակը։ 2008 թվականին դարձել է Բուդապեշտի Էոտվոս համալսարանի պատվավոր դոկտոր։ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակին առաջադրվել է «Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային աշխատանքի եւ տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ ներդրումների համար»։
![](https://journalist.am/wp-content/uploads/2020/07/image-2.png)
Իզաբել Բարաֆը (Էքսետերի համալսարան, ՄԹ եւ Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա) Էքսետերի համալսարանի Աստղաֆիզիկա բաժնի ամբիոնի վարիչ է ։ Նա ընդունվել է Էքսետերի համալսարան 2010 թվականին։ Մինչ այդ համալսարանում աշխատելը նա եղել է Լիոնի հետազոտական կենտրոնի աստղաֆիզիկայի պրոֆեսոր (CRAL), դոցենտ, Գոթինգենի համալսարանի դոկտոր, Մաքս-Պլանկի համալսարանի աստրոֆիզիկայի բաժնի պրոֆեսոր և այլն։ Բարաֆը ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնց թվում են 2010 թվականի թագավորական Wolfson Research Merit Award մրցանակը, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի բրոնզե մեդալը(Ֆրանսիա) 1999 թ., Եվրոպական առաջատար հետազոտական խորհրդի (ERC) երկու դրամաշնորհները 2012 և 2018 թվականներին և այլ մրցանակներ։ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակին առաջադրվել է «Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների եւ արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների եւ աստղասեյսմաբանության եւ կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական գաղափարների համար»։
![](https://journalist.am/wp-content/uploads/2020/07/image-3.png)
Ադամ Բարոուզը (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ) Փրինսթոնի համալսարանում աստղաֆիզիկական գիտությունների հայտնի պրոֆեսոր է։ Բարոուզի գիտական հետազոտության հիմնական ուղղություններն են շագանակագույն թզուկների տեսությունը, մոլորակների մթնոլորտը, հաշվողական աստղաֆիզիկան, միջուկային աստղաֆիզիկան և այլն։ Վերջին 30 տարիների ընթացքում նա գրել է մի շարք հիմնարար և ազդեցիկ աշխատանքներ, ակնարկներ այդ թեմաների շուրջ: Բարոուզը համագործակցել է ավելի քան 150 համահեղինակների, ավելի քան 300 թերթերի հետ։ Նախկինում նա եղել է Ֆիզիկայի և աստղագիտության ազգային հետազոտական խորհրդի նախագահ, աշխատել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի կոմիտեում և այլն։ ՆԱՍԱ-ի 2003 թ Origins ճանապարհային քարտեզի հեղինակն է, Princeton Planets and Life Certificate Program ծրագրի տնօրենն է։ Նաև ընդգրկված է Ասպենի ֆիզիկայի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի կազմում: Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակին առաջադրվել է «Գորշ թզուկների եւ արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր եւ առաջնային ներդրումների եւ գորշ թզուկների եւ արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար»։
![](https://journalist.am/wp-content/uploads/2020/07/image-4.png)
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2020թ․ սեպտեմբերի 18-ին։