Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դատապարտել է ադրբեջանցիների հրահրած միջադեպը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դատապարտել է ադրբեջանցիների հրահրած միջադեպը

492

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը ֆեյսբուքյան էջով տարածել է հայտարարություն, որում ասված է՝ հյուպատոսությունը խստորեն դատապարտում է հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը:

«Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները»,-ասված է հայտարարության մեջ :

https://www.facebook.com/ArmconsLA/photos/a.348504798521366/3146238122081339/?type=3
Կիսվել