Գերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանատան մեքենան

Գերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանատան մեքենան

648

Գերմանիայի ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջով հայտնել է, որ գիշերը՝ ժամը 00։12-ին, հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան։ Դեպքի մասին ծանուցվել է ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչություն, Բեռլինի երկրամասային ոստիկանություն և ոստիկանության համապատասխան բաժանմունքներ։

«Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,- ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/botschaftderrepublikarmenien/posts/1657947734354907
Կիսվել