Սահմանապահ Տավուշում եռյակ է ծնվել

Սահմանապահ Տավուշում եռյակ է ծնվել

1358

Լույս աշխարհ եկած եռյակի մասին տեղեկանում ենք Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի ֆեյսբուքյան էջից: Երեխաների մայրը գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին է, ապրում է Չինչին գյուղում:

«Առավոտը բարի լուրով սկսենք:

Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ… ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՁԵԶ»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-17-ն ընթացած 6-օրյա մարտերի ժամանակ թշնամու կրակի տակ էին Տավուշի մարզի մի քանի գյուղեր: Այժմ արդեն մարդիկ անցել են իրենց սովորական առօրյային, և թերևս երեխաների ծնունդը խորհրդանշական է:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=822194404987393&id=100015905228221
Կիսվել