Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների և տեղի հայ բնակիչների վրա....

Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների և տեղի հայ բնակիչների վրա. կան ադրբեջանցի ձերբակալվածներ

394

Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչների վրա, ծեծի ենթարկել նրանց ու հայհոյել։ Մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին: Տեսանյութերը տարածած Инфотека24.ru կայքը հայտնում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ադրբեջանցիները Մոսկվայում բանդաներ են ձևավորում տեղի հայերի վրա հարձակումներ կատարելու նպատակով:
Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն ծանոթ մի հայի ադրբեջանցիները դանակահարել են: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի հարավ-արևելքում ՕՄՈՆ-ի աշխատակիցները ձերբակալել մի խումբ ադրբեջանցիների: Տոնոյանը նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մոսկվայի Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններն ամբողջությամբ շրջափակված են «ՕՄՈՆ»-ի և «Ռոսգվարդիայի» ուժերի կողմից, բոլոր մեքենաները ստուգվում են:


https://www.facebook.com/tonoyand/posts/3488962721135756
Կիսվել