ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի պետականին սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Պուտինն առաջարկել է խորհրդակցության ժամանակ մի քանի հարց քննարկել, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին։
«Մեզ համար շատ զգայուն է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը»,- ասել է ՌԴ նախագահը։