Կասկած չկա, որ Ռուսաատանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման...

Կասկած չկա, որ Ռուսաատանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար. Նիկոլ Փաշինյան

556

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ հարցազրույց է տվել РБК հեռուստաալիքին, և խոսելով Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումների մասին՝ ասել է, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:
« Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների եւ որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:
Իսկ հարցազրույցը եթեր կգնա հաջորդ շաբաթվա սկզբին:

Կիսվել