Լյուբերցիում ձերբակալված 7 հայերը ազատ են արձակվել. Ռուսաստանի հայերի միություն

Լյուբերցիում ձերբակալված 7 հայերը ազատ են արձակվել. Ռուսաստանի հայերի միություն

443

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել հուլիսի 23-ի գիշերը Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ.
«Երեկ երեկոյան ձերբակալված յոթ հայերը, որոնք դիմել են Ռուսաստանում հայերի միության թեժ գիծ, առավոտյան ազատ են արձակվել։ Հարգելի հայրենակիցներ: Խնդրում ենք չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված՝ սեփական հայրենակիցների ներկայիս հուզական իրավիճակի վրա խաղացող նորահայտ «հասարակական գործիչների» անպատասխանատու ելույթներին»։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները հարձակում էին գործել հայերի վրա։ Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են մի քանի ադրբեջանցիներ հարվածում հայկական համարանիշերով մեքենայի վարորդին, ջարդուխուրդ անում մեքենան։ Ավելի ուշ ռուսական մամուլում տարածվել էր տեղեկություն, որ զանգվածային ծեծկռտուքին 40-ից 50 հոգի է մասնակցել։

Կիսվել