Մի քանի տարի առաջ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի մեկ նյութը Jacquemus-ին դարձրեց ճանաչելի ամբողջ աշխարհին: Մինչ այդ, եթե հնչեր Jacquemus անունը, ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, իսկ այսօր այն բրենդ է: 2019 թվականի ամռանից հետո, երբ Սիմոն Պորտ Ժակմյուսը ամբողջ նորաձևության աշխարհի ուշադրությունը գրավեց լավանդայի այգում կազմակերպած ցուցադրությամբ, դրանից հետո իր բոլոր ցուցադրությունները դարձան յուրահատուկ իրադարձություններ նորաձևության շաբաթների ընթացքում:


Չնայած նրան, որ շատ բրենդներ այս տարի օնլայն ցուցադրություններ էին կազմակերպել, այնուամենայնիվ դիզայներն իր նոր հավաքածուն կենդանի վայելելու հնարավորությունից չզրկեց իր հանդիսատեսին: Այս անգամ նա զարմացրեց ոչ միայն նոր հավաքածուով, այլև ընտրված վայրով:


Այն կազմակերպել էր Ֆրանսիայի ազգային պարկի ցորենի անծայրածիր արտում: Գրեթե 600 մետր երկարությամբ ճեմուղիների վրա մոդելները ցուցադրում էին ողջ հավաքածուն:

Դիտելու էին եկել մոտավորապես 100 հոգի` միայն դիզայների ընկերներն ու բրենդի հաճախորդները:


Սիմոն Պորտ Ժակմյուսը հավաքածուն անվանել էր «L’Amour»՝ խոստովանելով սերն իր թիմի հանդեպ:
Հավաքածուն կազմված էր հանգիստ և մեղմ գույներից. նյուդ, կաթնագույն, մոխրագույն և սևի երանգներ:

Շրջազգեստներ, տաբատներ, կորսետներ, համարձակ մինի կիսաշրջազգետներ, տարբերվող կտրվածքներով երկար շրջազգեստներ` համադրած երկար ու կարճ բաճկոնների հետ:


Ցուցադրությունը տարբերվում էր նաև նրանով, որ դիզայները թե´ տղամարդկանց և թե՛ կանանց հավաքածուների ցուցադրությունները կազմակերպել էր միասին:


Այս անգամ տղամարդկանց հագուստները ոգեշնչված էին Պիկասսոյի աշխատանքներից:

Ցուցադրությանը կարելի էր տեսնել կոտյումներ, սրտաձև կտրվածքով բլուզներ, լայն պիջակներ, անթև վերնաշապիկներ, հետաքրքիր և մեղմ նկարազարդումներ:



Այս անգամ ևս Jacquemus-ի ցուցադրությունը կմնա բոլորի հիշողություններում, ինչպես նախորդ տարիներին:









Հեղինակ՝ Արուս Միրզոյան