Թուրք-ադրբեջանական զորավարժությունը ցանկացած պարագայում իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում․ վերլուծաբան Տիգրան...

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը ցանկացած պարագայում իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում․ վերլուծաբան Տիգրան Աբրահամյան

506

Հուլիսի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները Նախիջևանում կմասնակցեն թուրք-ադրբեջանական միացյալ զորավարժություններին։ Զորավարժությունն իրականացվում է հայ-ադրբեջանական պետականի սահմանի Տավուշի հատվածում իրավիճակի լարման ֆոնին, իսկ զորավարժությունների անցկացման վայրերը բավականին մոտ են հայ-ադրբեջանականին պետական սահմանին։
Վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունը ցանկացած պարագայում իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում։ Ըստ նրա՝ շատ բան կախված է, թե զորավարժությունը իրականում ի՞նչ մասշտաբով կանցկացվի, ի՞նչ ծավալներ կընդգրկի, դրանով պայմանավորված առկա ռիսկերը կմեծանան կամ կնվազեն։

https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/3239222692809893
Կիսվել