Օգոստոսին նախատեսվում է իրականացնել երեք չարտերային թռիչք Լոս Անջելեսի...

Օգոստոսին նախատեսվում է իրականացնել երեք չարտերային թռիչք Լոս Անջելեսի և Երևանի միջև. Տիգրան Ավինյան

465

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ առաջիկայում  միջազգային ավիափոխադրումների մասով սպասվող մեղմացումների իրավիճակը տարբեր է լինելու։

«Այստեղ մեր գործողությունները հիմնականում նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարակաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումը և պահպանել ներկայումս  ձեռքբերված  հարաբերական կայուն, բայց դեռևս շատ փխրուն վիճակը։ Պետք է նշեմ, որ էականորեն ավելացել են տարբեր ավիափոխադրողների կողմից իրականացվող չարտերային թռիչքները՝ այդ թվում տեղական «Авиакомпания  Армения»-ի կողմից իրականացվողները»,-ասել է պարետը։

Տիգրան Ավինյանն  արձանագրեց, որ հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է  սկսել իրականացնել «Air France» ավիաընկերությունը, իսկ օգոստոսին նախատեսվում է «Island Air»ավիաընկերության կողմից իրականացնել  երեք  չարտերային թռիչք Լոս Անջելեսի և Երևանի միջև ։

«Դեռևս պահպանվում է կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքի նկատմամբ արգելքը։ Հաշվի առնելով աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկերը և ելնելով մեր հայրենակիցների անվտանգության և առողջության պահպանման նպատակից՝ դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը»,-ասել է Տիգրան Ավինյանը։

Կիսվել