Հանդիպել են ՀՀ և Արցախի Հանրապետության ԱԳ նախարարները

Հանդիպել են ՀՀ և Արցախի Հանրապետության ԱԳ նախարարները

535

Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ու Հայաստանում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը քննարկել են հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի լարված դրությունն ու դրա թուլացմանն ուղղված քայլերը։
Նախարարները մերժեցին ապակայունացնող քաղաքականության ներմուծումն ու կարևորեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը։
ԱԳ նախարար Զ․ Մնացականյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք անդամ խաղաղ գործընթացի քննարկումներում։
Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը շնորհավորե Սերգեյ Ղազարյանին Հայաստանում Արցախի ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4779224842103674
Կիսվել