«Հայացք» մամուլի ակումբում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ասուլիս՝ Հայաստան-Իրան փոխհարաբերությունների թեմայով: Բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարանը: Քննարկվեցին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք այցելության հեռանկարները, որը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին: Գոհար Իսկանդարյանի խոսքերով՝ նախագահի այցը Հայաստան ուշացած է. ցանկալի կլիներ, որ նա Հայաստան այցելեր իր նախագահության առաջին երկու տարիների ընթացքում. «Արդեն 5 տարի է՝ Հասան Ռոհանին Իրանի նախագահն է: Ես նրա այցը Հայաստան համարում եմ ուշացած, հատկապես այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը 2013 թվականի օգոստոսին ներկա գտնվեց Իրանում նախագահի երդմնակալության արարողությանը»: Անդրադառնալով քննարկման ենթակա օրակարգային հարցերին՝ բանախոսն առանձնացրեց Մեղրիում` հայ-իրանական ծրագրով կառուցվելիք ՀէԿ-ի հարցը: 2013 թվականին կայացել է ՀԷԿ-ի կառուցման հիմնարկեքը: Երկու կողմերն էլ վավերացրել են գործընթացը, սակայն մինչ այսօր Իրանը որևէ ներդրում չի կատարել ՀԷԿ-ի կառուցման աշախատանքներում. «Գործընթացն ամբողջապես ֆինանսավորվելու է Իրանի կողմից, սակայն մինչ օրս շինարարական աշխատանքներ չեն իրականացվել: Իրանական կողմը ներդրումների բացակայությունը բացատրում է ֆինանսական խնդիրների առկայությամբ: Կարծում եմ՝ նախագահների հանդիպման ժամանակ այս հարցը լուրջ քննարկման կդրվի»:
Մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվեց նաև Գոհար Իսկանդարյանի հեղինակած գիրքը՝ «Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո (1991-2014 թթ.)»: Այն պատմում է Հայաստանի և Իրանի քաղաքական-տնտեսական, գիտամշակութային հարաբերությունների մասին:. «Գրքի վերջին հատվածում հարցազրույցներ են Իրանում Հայաստանի բոլոր դեսպանների և Հայաստանի արտգործնախարարների հետ: : Միակ արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանն է, որը հրաժարվեց հարցազրույց տալ:»,- ասաց հեղինակը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին մեկօրյա այցով կլինի Հայաստանում: Նախատեսվում է ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր: Իրանական կողմի հավաստմամբ՝ Երևանում կանցկացվի բիզնես համաժողով: Իրանի նախագահը Հայաստանից կմեկնի Ղազախստան, ապա` Ղրղըզստան:
Նելլի Պետրոսյան
2-րդ կուրս