ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը`«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D), հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակը, կոչ ենք անում Եվրոպական միության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոսեփ Բորրելլին, առանց հապաղելու, պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար»։
տուն Հոդված Եվրոպական խորհրդարանում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ