ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական մարտահրավերին և սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։
«Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում, լրացնել հարցաթերթիկը այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։
Հետազոտողներն արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։
Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։ Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ https://docs.google.com/…/1FAIpQLScUgsUf-RTIwhiG-k…/viewform։ Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը #Covid19-ի նկատմամբ: Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ»,-գրում է Արմեն Մուրադյանը։