Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմին

Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմին

523

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսանյութով անդրադարձել է Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին: Ներկայացնում ենք հարցուպատասխանը:

Արդյո՞ք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզեց ճշմարտությունը: Ո՞րն է այն:

Ճշմարտությունը հետևյալն է՝ 2016թ.-ի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց: 1994 թվականից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինզնոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տըվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին: Եվ այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության:

Արդյո՞ք այս հանձնաժողովի նպատակը քաղաքական չէր: Ինչու՞ որոշեցիք գնալ նիստին:

Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիստին: Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչինչ չունեմ: Նույնիսկ, եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, այո, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը, և դա պետք է արձանագրվեր: Վերջնական եզրակացություն կանենք, երբ որ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի Ազգային ժողով: Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրել էր, որ կարճ տեսանյութերով անդրադառնալու է հետաքրքրող հարցերի:

https://www.facebook.com/serzhpresident/posts/716842609156921

Կիսվել