Ավելի ճշգրիտ չափումների դեպքում հակառակորդի վերցրած անվտանգության գոտին 400 հա էր, ոչ...

Ավելի ճշգրիտ չափումների դեպքում հակառակորդի վերցրած անվտանգության գոտին 400 հա էր, ոչ թե` 800. Սերժ Սարգսյան

657

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսանյութով անդրադարձել է Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին: Ներկայացնում ենք հարցուպատասխանը:

Ձեզ մեղադրում էին նրանում, որ Ապրիլյան պատերազմում մենք կորցրեցինք մոտ 800 հեկտար տարածք: Արդյո՞ք սա իսկապես հաղթանակ էր:

Այո, անկասկած, սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերն օգտագործած հակառակորդի նկատմամբ: Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները: Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր: Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե՝ 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800000 հեկտար անվտանգության գոտուց ետ վերցնել 800 հեկտարը, այսինքն՝ 0,1%-ը:

Ինչու՞ Դուք Զինված ուժերին հրաման չտվեցիք վերադարձնելու անվտանգության գոտու այդ հատվածը:

Պատերազմի ընթացքում, ես չեմ պնդել, որ այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին: Եվ իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրել էր, որ կարճ տեսանյութերով անդրադառնալու է հետաքրքրող հարցերի:

https://www.facebook.com/serzhpresident/posts/716884862486029

Կիսվել