Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Տավուշում է եղել.
«Մարդիկ, ովքեր այստեղ են ապրում, շատ ավելի խորն են, ավելի հանգիստ են, ավելի բնական են, քան մեզնից շատերը»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ՝ Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ, եղել է դպրոցում, հանդիպել դպրոցականների հետ:
Այցի մասին պատմող տեսանյութը՝ շուտով: