Հազարավոր լիբանանցիներ այսօր մասնակցել են Բեյրութում հակակառավարական զանգվածային ցույցին: Այս մասին տեղեկացնում է France 24-ը:
Լիբանանի բնակիչները երկրի կառավարությանը մեղադրում են Բեյրութի պայթյունի համար, որի հետևանքով մահացել է 154 մարդ:
Լիբանանի իշխանությունները խոստացել են գտնել բոլոր մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել: Սակայն Լիբանանի բնակչությունն այլևս չի վստահում երկրի կառավարությանը:
Լիբանանցիների բողոքի երթը կընթանա պայթյունի վայրից դեպի Նահատակների հրապարակ, որտեղից էլ անցյալ տարի սկսվել էր հակակառավարական խռովությունը:
France 24-ը հայտնում է նաև, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել ցուցարարների ուղղությամբ: