«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը.
«34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը: Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- ասված է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գրառման մեջ:
Լևոն Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Որպես մարզիչ աշխատել է «Փյունիկի» սպորտդպրոցում։
Լևոն Ղասաբօղլյանի հայրը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ և անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանն է։