Տեսանյութը՝ Նոյեմի Ազիբեկյանի
Օգոստոսի 9-ին` ժամը 20։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքի հարակից տարածքում. այրվել է շինարարական աղբ։
Անվտանգությունից ելնելով` իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին։