Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է. Ռոմանոս Պետրոսյան

Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է. Ռոմանոս Պետրոսյան

541

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել՝ Սևանա լճում տիրող էկոլոգիական իրավիճակի մասին.

«Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Հոգատարությամբ վերաբերվենք բնության անգնահատելի հուշարձանին։ Այն եկող սերունդներին փոխանցենք անվնաս»,- գրել է նա։

Ստորև ներկայացնենք էկոհամակարգի խաթարման հիմնական պատճառները.

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնական պատճառներն են Սևանա լճի ցածր մակարդակը. լճի մակարդակը դեռևս չի հասել այն նիշին, որի դեպքում կառաջանա ջրի կայուն սառը շերտ, ինչը կնպաստի լճի էկոլոգիական վիճակի կայունացմանը։ Ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ լճի ափամերձ անտառաշերտից օրգանական նյութեր են ներգործում Սևան։

Կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնական պատճառներից են լիճ թափվող կոյուղաջրերը, որոնցում առկա նյութերը ջրիմուեների համար կենսական նշանակություն ունեն։

Դրանց զուգահեռ լիճ են թափվում նաև գյուղատնտեսական և անասնապահական գործունեության արդյունքում առաջացող ֆեկալ կենցաղային հոսքաջրերը։

Այս ամենին կարելի է ավելացնել ապօրինի ծկնորսությունն ու լճում աղբի քանակը, որը գոյանում է անփույթ վերաբերմունքի և լճի նկատմամբ հոգատարության պակասի արդյունքում։

Թափոնների պատճառով լճի հատակին կուտակվում են մեծ քանակությամբ պլաստիկ նյութեր, որոնք ծանրաբեռնում են լճի առանց այդ էլ խաթարված էկոհամակարգը։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/videos/731478420758517
Կիսվել