ԱԺ-ն պետական կառավարման համակարգում առաջին անգամ կկիրառի Google-ի ու Facebook-ի մեթոդաբանությունը

ԱԺ-ն պետական կառավարման համակարգում առաջին անգամ կկիրառի Google-ի ու Facebook-ի մեթոդաբանությունը

460

ՀՀ Ազգային ժողովը ժամանակի պահանջներին համապատասխան տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակով «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրված ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«Մշակվել է թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և իր մեջ ներառում է 143 գործողություն․

տվյալների մշակման առաջին կենտրոնի աշխատանքներ.
ծրագրային ապահովում.
տվյալների պահոցի սենյակի կահավորում.
տվյալների մշակման երկրորդ կենտրոնի ստեղծում.
ցանցային ենթակառուցվածքի զարգացում.
ՏՏ անվտանգություն.
ՏՏ ուսուցումներ.
ԱԺ համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների արդիականացում:

Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ այս լայնամասշտաբ ծրագրի իրականացման համար առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում ենք նախագծերի կառավարման SCRUM տեխնոլոգիայի գործիքակազմը, որը համարվում է ծրագրավորման ժամանակակից ընկերությունների՝ ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, կառավարման հիմնական մեթոդաբանությունը»,- գրել է Գալստյանը:

https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/3144366422313071
Կիսվել