Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում հույս է հայտնել, որ արտակարգ ռեժիմի երկարաձգման մասին որոշումը կլինի վերջինը և այս անգամ կլինի բավականին մեղմ:
«Աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է սկսել, որոշ երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին հաղթահարելու մասին, վերադառնում են խիստ սահմանափակումների ռեժիմի։
Անցնելով այս դժոխքի միջով և բուն կորոնավիրուսի պատճառով ունենալով 800 և 234 մահ էլ՝ այլ պատճառներով, մենք հնարավորություն ունենք աշնանը գտնվել հաղթահարած իրավիճակում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի։ Դա կլինի ռազմավարությունը ճիշտ շարունակվելու դեպքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև ասել է, որ սեպտեմբերի 15-ին հանրակրթական հաստատությունների վերաբացումն անխուսափելիորեն կհանգեցնի վարակի դեպքերի որոշակի աճի։