Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

481

Ազգային Ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր առավոտյան հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական մանդատը և դադարում է լինել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

«Սիրելի հայրենակիցներ,
Տեւական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլեւս անհամատեղելի են պատգամավորական եւ ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաեւ դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել եւ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն եւ, հնարավոր է, որեւէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել եւ քաջալրել են իրենց աջակցությամբ եւ բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ…
Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, սա իմ վերջին հայտարարությունն է այս թեմայով, խնդրում եմ նկատի ունենալ, որ այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու»,- գրել է նա:

Կիսվել