Մարտի 16- ին Երկիր մոլորակի վրա երկու արտասովոր տիեզերական իրադարձություն են նկատել NASA -ի գիտնականները՝ Հյուսիսափայլ և երկնքի լուսավորում:
Այդ մասին նրանք հայտնել են միայն օգոստոսի 19-ին՝ իրենց Ինստագրամի պաշտոնական էջում: Աստղագնացները այդ զարմանալի երևույթները նկատել են Հարավային Ալյասկայի վրայով տիեզերական կայանով թռչելու ժամանակ: Լուսանկարում կանաչ-կարմիր Հյուսիսափայլի փնջերը միաձուլվել են վարդագույն-դեղնավուն երկնային լուսավորության հետ:
Ծագող արևն էլ մուգ կապույտ երանգ է ավելացրել հորիզոնի գծին: Իսկ ներքերում երևում են Բրիտանական Կոլումբիայի ու Ալբերտայի լույսերը:
«Հյուիսափայլն ու երկնային փայլը տարբեր տիեզերական երևույթներ են: Մթնոլորտի լուսավորումը լույսի փունջ է, որն առաջանում է մթնոլորտի վերջին շերտերում թթվածնի հետ ազոտի և այլ նյութերի քիմիական ազդեցությունից: Իսկ Հյուիսասափայլն առաջանում է արևային էներգիայի և երկրի մագնիսական դաշտի շփումից»,- պարզաբանել են NASA-ի գիտնակաները: