Մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը. Ռոմանոս Պետրոսյան

Մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը. Ռոմանոս Պետրոսյան

567

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի հայրենակիցնե՛ր
Մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։
Նախագիծը միտված է գործնական և իրավական հարթություններում ոլորտի կանոնակարգմանը և լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։
Մենք գործ ունենք և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդրի հետ, ըստ այդմ պետական կառավարման վերահսկողական մարմիններից զատ կարիքը կա նաև քաղաքացիական հասարակության և բնապահպանական հանրության լայն շրջանակների աջակցության։

Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսեմ այսօր 18։00-ին՝ LIVE ձևաչափով։
Պաշտպանված շրջակա միջավայր ունենալու ենք»,- գրել է նա:

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/911671592676991
Կիսվել