Հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի. ազդարարվել է ուսումնական տագնապ

Հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի. ազդարարվել է ուսումնական տագնապ

400

Անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 19-ին ազդարարվել է ուսումնական տագնապ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան և հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Զինծառայողները գործել են ըստ մարտական հաշվարկի՝ ճշգրիտ կատարելով առաջադրված խնդիրները։

Կիսվել